
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգները ցավակցություն է հայտնում Իրանին Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
«Միացյալ Նահանգները պաշտոնապես ցավակցություն է հայտնում Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի և պատվիրակության այլ անդամների մահվան կապակցությամբ։ Քանի որ Իրանն ընտրում է նոր նախագահ, մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Իրանի ժողովրդին և նրա պայքարին հանուն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների», – նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։