Բաժիններ՝

Մահացել է հայտնի դերասան Ուդո Կիրը

Կյանքի 81-րդ տարում մահացել է գերմանացի դերասան Ուդո Կիրը։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Կիրը հայտնի է ինչպես գերմանական, այնպես էլ հոլիվուդյան ֆիլմերում կերտած կերպարներով, գլխավորապես՝ չարագործների դերերով։ 

Նա նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում։ Կիրին մեծ հեղինակություն են բերում Flesh for Frankenstein (1973) և Blood for Dracula (1974) ֆիլմերը։ 

Հետագայում նա իր անմոռանալի դերերն է կերտում այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Ace Ventura: Pet Detective (1994), Blade (1998), Modern Vampires (1998), Shadow of the Vampire (2000), Dracula 3000 (2004), Modigliani (2004) և այլն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս