Կանադան և Հնդկաստանը համաձայնել են վերսկսել առևտրային բանակցությունները
Կանադան և Հնդկաստանը համաձայնել են վերսկսել նոր առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք դադարեցվել էին երկու տարի առաջ տեղի ուենցած դիվանագիտական վեճից հետո։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի կառավարությունը։Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կազմակերպված G20-ի գագաթնաժողովի շրջանակում։
«Առաջնորդները համաձայնել են սկսել բանակցությունները բարձր մակարդակի Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի (CEPA) շուրջ, որի նպատակն է մինչև 2030 թվականը երկկողմ առևտուրը կրկնապատկել մինչև 50 միլիարդ ԱՄՆ դոլար», – ասվում է Հնդկաստանի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։
Հանդիպման վերաբերյալ X-ում գրառում է կատարել Մարկ Քարնին՝ նշելով․ «Վարչապետ Նարենդրա Մոդին և ես այսօր հանդիպել ենք G20-ի գագաթնաժողովի շրջանակում և սկսել ենք բանակցություններ առևտրային համաձայնության վերաբերյալ, որը կարող է ավելի քան կրկնապատկել մեր առևտուրը մինչև 70 մլն դոլարի։
Հնդկաստանը աշխարհի հինգերորդ խոշորագույն տնտեսությունն է, իսկ դա նշանակում է նոր մեծ հնրավարություններ կանադացի աշխատողների ու բիզնեսի համար»։
Քարնին հայնտել է, որ հանդիպմանը կողմերը վերահաստատել են իրենց երկարատև քաղաքացիական միջուկային համագործակցությունը և անդրադարձել են համագործակցության ընդլայնման վերաբերյալ քննարկումներին, այդ թվում՝ ուրանի մատակարարման երկարաժամկետ համաձայնության միջոցով։

