Բաժիններ՝

Բոլորին կոչ եմ անում լինել զգոն և ուշադիր. այս օգտահաշիվը որևէ առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ. Տոնոյան

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացնում է, որ օրերս Watsapp հավելվածում Գագիկ Ծառուկյանի անունով օգտահաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկվում տարբեր մարդկանց։

«Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ այս օգտահաշիվը որևէ առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ և հերթական խարդախության դրսևորում է։ Սա շատ ստոր ու էժան գործելաոճ է, որը խիստ դատապարտելի է։

📌Բոլորին կոչ եմ անում լինել զգոն և ուշադիր։ Իսկ մենք հետամուտ ենք լինելու պարզելու համար, թե ո՞վքեր են կանգնած այս խարդախության հետևում, քանզի նման զանցանքի հեղինակները օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն պատասխանատվության»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս