![](/banners/BeFunky-design.jpg)
Տարբեր փրկարարական ջոկատներ են մեկնում Իրանի նախագահի վայրէջքի տարածք, սակայն մառախուղի և վատ եղանակի պատճառով դեպքի վայր հասնելը կարող է որոշ ժամանակ պահանջել․ Իրանի ՆԳ նախարար
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/051924d15ddbace0d94f3aa3aa77982a5c74e4.jpg)
«Եղանակի և մառախուղի պատճառով նախագահին տեղափոխող ուղղաթիռը ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել», – IRIB պետական հեռուստաալիքի եթերում ասել է Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին:
«Ադրբեջանի Արազ գետի վրա «Խուդաֆերին» և «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների շահագործման արարողությանը մասնակցելուց հետո նախագահը և նրան ուղեկցող պատվիրակությունը վերադառնում էին մի քանի ուղղաթիռներով», – պարզաբանել է նախարարը։
Տարբեր փրկարարական ջոկատներ են մեկնում տարածք, սակայն մառախուղի և վատ եղանակի պատճառով դեպքի վայր հասնելը կարող է որոշ ժամանակ պահանջել։ Իրավիճակը վերահսկելի է»։
«Մենք կապվել ենք անձնակազմի հետ, սակայն, հաշվի առնելով թանձր մառախուղն ու տեղանքը, հուսով ենք, որ փրկարարական ջոկատներն ավելի վաղ կհասնեն դեպքի վայր և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն մեզ»,- նշել է ՆԳՆ ղեկավարը։