Սուրեն Պապիկյանը ժամանակակից միջոցներով դիտարկել է զորավարժությանը մասնակից ստորաբաժանումների գործողությունները

Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերում մայիսի 14-ին մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին: Հայտնում ՀՀ ՊՆ-ից։

Զորավարժության ղեկավար կազմը, առանձին ծառայությունների պետերը նշել են այս անգամ անցկացվող զորախաղերի առանձնահատկությունները, զորատեսակների ներդաշնակումը, ներկայացրել հարձակողական և պաշտպանողական ստորաբաժանումների մտահղացումները:

Պաշտպանության նախարարը ժամանակակից միջոցներով դիտարկել է զորավարժությանը մասնակից ստորաբաժանումների գործողությունները, հետևել ներգրավված հրետանային, հակաօդային պաշտպանության, հատուկ նշանակության, ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի իրականացրած ներդաշնակման ընթացքին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031