Բաժիններ՝

«Ուժայինները ինչ-որ մարդկանց պարտադրել են ապաբլոկավորել հեռախոսը, հայտնել գաղտնաբառը». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարդացի, որ ինչ-որ մարդկանց պարտադրել են ուժայինները ապաբլոկավորել հեռախոսը, հայտնել գաղտնաբառը։

Ասեմ, որ մարդ իրավունք ունի չհայտնել գաղտնաբառը։ Սա փաստացի մարդու անձնական կյանքի, նամակագրության գաղտնիության իրավունքն է։ Միայն դատարանի որոշումով է կարող դա լինել։

Ամեն դեպքում, եթե մարդ կասկածում է, որ կյանքի բերումով հեռախոսը կարող է հայտնվել ուժային կառույցների ձեռքում, եւ այն կփորձեն ապօրինի ապաբլոկավորել, ապա խորհուրդ. չօգտագործել դեմքի ճանաչումը (face ID), մատնահետքը։ Միայն pin կոդ, ինքն էլ գերադասելի է ոչ չորս նիշ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս