Բաժիններ՝

Եվրո-2024-ին ֆուտբոլիստ Մաթս Հյումելսը չի ընդգրկվի Գերմանիայի հավաքականում

Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Մաթս Հյումելսը չի մասնակցի Եվրո-2024-ին:

Այս մասին գրում է Bild պարբերականը: Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հավաքականի ընդլայնված կազմում ընդգրկել է Ռոբին Կոխին, սակայն ընտրանու կազմում չէ Մաթս Հյումելսին:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն այս անգամ կանցկացվի Գերմանիայի 10 քաղաքում: Այն կմեկնարկի հունիսի 14-ին և կեզրափակվի հուլիսի 14-ին: Մրցաշարին մասնակցում է 24 հավաքական: Բացման արարողությունը և մրցաշարի մեկնարկային խաղը կկայանա Մյունխենում: Եզրափակիչ խաղը կանցկացվի Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս