Հայաստանը պատրաստ է քննարկել Ադրբեջանից գազի գնման հարցը․ Ալեն Սիմոնյան
Հայաստանը պատրաստ է քննարկել Ադրբեջանից գազի գնման հարցը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե հնարավոր է Հայաստանը գազ ձեռք բերի Ադրբեջանից։
«Շատ լավ բան եմ համարում, դրական եմ վերաբերում, պետք է քննարկենք այդ հարցը, այնպես չէ, որ հիմա այն գազը, որը Հայաստանը օգտագործում է, մի մասը ադրբեջանական չի։ Շատ լավ տարբերակ է, որ ոչ միայն Ադրբեջանից, այլև Պարսկաստանից գազամուղ անցկացնել և գազ գնել։ Իմ գործընկերների հետ կխոսեմ այդ մասին»,- ըստ hayastan.news-ի ասաց նա։