
Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Այսօր մենք շարունակում ենք հարգել Հայոց ցեղասպանության ժամանակ խլված կյանքերի հիշատակը և խորհում ենք այն ցավի մասին, որ շատերը մինչ օրս ապրում են:
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։
«1915 թվականին սպանվել է ավելի քան 1,5 միլիոն հայ։ Մենք պետք է այնպես անենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն»,- նշված է ԱԳ նախարարի գրառման մեջ` հայերենով հավելելով. «Հիշում ենք և պահանջում»։