Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, նշել է, որ պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար։ Այս մասին հույն նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- գրել է նախարարը։
Our thoughts today are with the Armenians in Greece and across the globe as we honour the memory of the victims of the Armenian Genocide.
Recognition of the historical truth is necessary in order to avoid repeating crimes against humanity.#ArmenianGenocide
(photo from my… pic.twitter.com/qN8tPOaKK9
— Nikos Dendias (@NikosDendias) April 24, 2024