Բաժիններ՝

Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովի ձերբակալությանը։

Պեսկովը նշել է, որ այդ հարցի շուրջ կան տարբեր մեկնաբանություններ, սակայն հարկավոր է հիմնվել պաշտոնական տեղեկությունների վրա։

Պեսկովը նաև ասել է, որ իրեն հայտնի չեն ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե Իվանովին կասկածում են նաև պետական դավաճանության մեջ։

Ապրիլի 23-ին Մոսկվայի դատարանը երկու ամսով ձերբակալել է ՌԴ ՊՆ փոխնախարար Տիմուր Իվանովին կաշառք վերցնելու կասկածանքով։ 47-ամյա Իվանովը տարիներ շարունակ աշխատել է որպես պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի տեղակալ։

2016 թվականին տվյալ պաշտոնին նշանակված Իվանովը պատասխանատու էր Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքի նախագծերի համար։ Հետաքննությունը կարծում է, որ Իվանովը հանցավոր դավադրության մեջ է մտել երրորդ անձանց հետ՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար պայմանագրային և ենթապայմանագրային աշխատանքների ժամանակ կաշառք ստանալու նպատակով։

Իվանովին կասկածում են հատկապես խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ, որի համար առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկումն է։ Առայժմ հայտնի չէ, թե որքան գումարի մասին է խոսքը։

Փոխնախարարը հերքում է իր հանդեպ մեղադրանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930