Բաժիններ՝

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող:

Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում հավաքելով 15,166 միավոր` դարձավ ոսկե մեդալակիր և 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող:

Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը օղակների վարժությունում դարձել էր ոսկե մեդալակիր և նվաճել էր Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930