Բաժիններ՝

Թուրքիայի երիտասարդները թանկացումների դեմ բոյկոտ են սկսում

Թուրքական մեդիայում լայնորեն տարածվում են լուրեր, որոնց համաձայն՝ մի խումբ երիտասարդներ մտադիր են բողոքի ակցիա անցկացնել երկրում օր օրի ահագնացող թանկացումների և հատկապես ժամանցի վայրերում ուտելիքի գների թանկացումների դեմ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ նրանք սոցցանցերում կոչ են արել իրենց հայրենակիցներին ապրիլի 20-ից 21-ը չօգտվել սրճարաններից և ռեստորաններից:

Բողոքի ակցիան հանրության շրջանում հասցրել է տարածվել հետևյալ ձևով. «Բոյկոտ. շաբաթավերջին սրճարաններ և ռեստորաններ մի գնացեք»:

Տեղեկություններ կան, որ մի շարք հանրային ճանաչում ունեցող մարդիկ պատրաստվում են միանալ բողոքի ակցիային:

Մի շարք քաղաքացիներ հիմնականում X-ի (Twitter) իրենց էջերում կատարած գրառումներով աջակցությունն են հայտնել նախատեսվող բոյկոտին:

Ակցիայի վերաբերյալ գրառումները զուգակցվում են #fahisyemeğeBOYKOT (բոյկոտ չափազանց թանկ/անհամաչափ սնունդի դեմ) հեշթեգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930