![](/banners/BeFunky-design.jpg)
Ձերբակալվել է Հովհաննես Հ.-ն
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/kalanq.jpg)
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 15-ին Կոմիտասի պողոտայի հարակից զբոսայգում հայտնաբերել, ձերբակալել և Արաբկիրի բաժին են տարել 25-ամյա Հովհաննես Հ.-ին:
Նա մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի մեղադրանքով: