16-ամյա պատանին դանակահարել էր 18-ամյա տղային
Ապրիլի 1-ի գիշերը՝ ժամը 2.26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 18-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի մոտ ընկնելու հետևանքով: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզվել է, որ վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածել էր 16-ամյա պատանին:
Բաբաջանյան փողոցի բնակիչ 16-ամյա պատանին բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 11-ին ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և խոստովանել կատարվածի վերաբերյալ:
Կատարվում է նախաքննություն: