Չինական մեքենա արտադրող ընկերությունը Թուրքիայի փոխարեն արտադրամաս է բացել Իսպանիայում

«Chery» ավոտմոբիլների արտադրությամբ զբաղվող չինական ընկերությունը որոշում է կայացրել Թուրքիայի փոխարեն արտադրամաս գործարկել Իսպանիայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իսպանիայի կառավարությունն ու ճապոնական արտադրող «EV Motors» արդյունաբերական ընկերությունը հայտնել են, որ չինական ընկերության՝ Եվրոպայում ունեցած առաջին արտադրամասը շուտով գործարկվելու է։

Ինչպես նշվում է Իսպանիայի արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրությունում, առաջիկա օրերին արդեն կկնքվի համաձայնագիր։

Նշենք, որ 2023-ին «Chery» ընկերությունը հայտարարել էր Թուրքիայում արտադրության մեկնարկ տալու համար համապատասխան նախարարությունների հետ հանդիպումներ սկսելու մասին, ինչը սակայն որևէ արդյունք այդպես էլ չէր ունեցել։

Կյանքի չկոչված նման մտադրություն ունեցել էր նաև հայտնի գերմանական «Volkswagen» ընկերությունը, որը Թուրքիայի Մանիսա քաղաքում մասնաճյուղ էր բացել՝ հետագայում արտադրություն սկսելու մտքով։ Բայց այս դեպքում ևս չէին կատարվել պլանավորված ներդրումները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930