Համաշխարհային բանկը Թուրքիային կտրամադրի 18 մլրդ դոլարի ֆինանսավորում

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ ուժի մեջ է մտել Համաշխարհային բանկի (ՀԲ) և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցությունը։ Նշվում է, որ ստեղծվել է ֆինանսական համագործակցության ծրագիր առաջիկա 5 տարվա համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Շիմշեքի՝ Համաշխարհային բանկն առաջիկա 3 տարում Թուրքիային կտրամադրի 18 մլրդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում։

Նախարարը հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ 3 տարբեր ծրագրերի համար Թուրքիային հատկացվել էր 1.5 մլրդ դոլարի ֆինանսավորում։ Դա կապահովի Թուրքիայի էներգիամատակարարման անվտանգությունը։

Շիմշեքը հիշեցրել է, որ Համաշխարհային բանկը միջնաժամկետ ծրագրի հայտարարությունից հետո որոշում է կայացրել Թուրքիա փոխանցած ռեսուրսների քանակը հասցնել 35 մլրդ դոլարի՝ ընթացիկ 17 մլրդ դոլարանոց ծրագրին ավելացնելով ևս 18 մլրդ դոլար։

Ծրագրի շրջանակներում ՀԲ-ն կաջակցի մի շարք ոլորտների, ինչպիսիք են կլիմայի փոփոխության դեմ պայքարը, ենթակառուցվածքները, լոգիստիկան, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը և առողջապահությունը։

Տեսանյութեր

Լրահոս