Ակնհայտ է, որ ԵՄ առաքելությունը նվազեցրել է ռիսկը Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության. Սոնա Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը վստահեցնում է՝ ձևակերպված ակնկալիք չի եղել, որ ԵՄ աջակցությունը 270 մլն եվրոյից շատ կարող է լինել։

«270 միլիոնը հստակ ծրագրով է, այսինք՝ սա հավելումն է այն ծրագրի, որը հաջողությամբ կատարվել է։ Խոսքը 550 մլն աջակցության ծրագրի մասին է՝ միջին և փոքր բիզնեսի ստանդարտների բարելավմանը համար, 270 մլն գրանտային աջակցության ակնկալիք մենք չենք ունեցել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Սոնա Ղազարյանը։

Ըստ նրա, ԵՄ-ից 270 մլն եվրոն հստակ ծրագրով են ստացել, այն ծրագրով, որ 550 մլն-ի ծրագիրը շատ լավ են կատարել։

«Խոսքը գրանտային ծրագրի մասին է՝ 2,6 միլիարդին հավելում»,- շեշտեց պատգամավորը։

Կարդացեք նաև

Հարցին՝ սա ՌԴ-ին ուղղված քայլ չէ՞ր, Սոնա Ղազարյանը պատասխանեց, որ Հայաստանը որևէ պետության, այդ թվում և՝ ՌԴ-ի դեմ ուղղված որևէ քայլ չի անում։

Հաջորդ հարցին՝ եթե Հայաստանին վտանգ սպառնա, հավաքական Արևմուտքը կարո՞ղ է օգնել, Սոնա Ղազարյանը նախ ուղղեց, որ հավաքական Արևմուտք հասկացություն գոյություն չունի, ապա շարունակեց՝ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում է, և հիմնավորեց.

«Կարծում եմ՝ բոլորիս համար էլ ակնհայտ է, որ ԵՄ առաքելությունը նվազեցրել է ռիսկը Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության»։

Իշխանական պատգամավորը չմեկնաբանեց լրագրողների հարցը մամուլում տեղ գտած այն լուրերի վերաբերյալ, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը Իջևանից մինչև Ոսկեպար գնացել է 200 կմ ճանապարհ անցնելով՝ Լոռու մարզի ճանապարհով: Նա պարզապես կարճ պատասխան տվեց՝ այդ մասին չեմ լսել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս