Մակրոնը կրակի հետ է խաղում. ՌԴ ԱԳՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրակի հետ է խաղում՝ քննարկումներ սկսելով Ուկրաինա զորամիավորումներ ուղարկելու հնարավորության շուրջ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Նման խոսակցությունները չեն կարող անհանգստություն չառաջացնել։ Ուկրաինայում ռազմական միջամտության կոչ անող քաղաքական գործիչները կրակի հետ են խաղում», – ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի համապատասխան արտահայտությունները։

Նրա խոսքով՝ շատ արեւմտյան քաղաքական գործիչներ սեփական երկրների ազգային շահերը զոհաբերում են քաղաքական կոնյունկտուրային եւ նախընտրական շահերին։

«Տպավորություն է ստեղծվում, որ նրանք չեն գիտակցում էսկալացիայի ռիսկերը և ճգնաժամի տարածումը։ Սա քաղաքական ինֆանտիլիզմ է։ Անտեսվում են մեր նախազգուշացումները Կիեւի ռեժիմին զենք մատակարարելու շարունակության հետեւանքների մասին», – ընդգծել է Պոլիշչուկը։

Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ Փարիզում մոտ 20 արևմտյան պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Հանդիպման ժամանակ բարձրացվել է Ուկրաինա ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման թեման: Նրա խոսքով՝ մասնակիցներն այդ հարցի շուրջ համաձայնության չեն եկել, սակայն նման սցենարը ապագայում բացառել չի կարելի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930