Վահագ Ռաշը երկրպագուներին է ներկայացրել «Ես կգամ» երգի նոր մեկնաբանությունը
Երգիչ, երգահան Վահագ Ռաշը երաժշտասերներին է ներկայացրել «Ես կգամ» երգի նոր մեկնաբանությունը:
Երգը, որի հոլովակն արդեն համացանցում է, հեղինակել է Վահագ Ռաշը, խոսքերի հեղինակը Տաթև Ոսկանյանն է, գործիքավորումն իրականացրել է Գարիկ Գևորգին:
Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է: Բեմադրությունը` Արման Խաչատրյանի, հոլովակում նկարահանվել են Արթուր Խունյանն ու Էլֆրիդա Ավանեսյանը:
Վահագ Ռաշը սիրված երգը նոր մոտեցմամբ ներկայացնելը բավական համարձակ քայլ է համարում:
«Մարդիկ գիտեն երգի հին տարբերակը, իսկ նորն ընդունելը բավականին դժվար է։ Երգերը իրարից տարբերվում են ոճով. առաջին տարբերակը ակտիվ է, իսկ երկրորդը՝ նյարդերը, հոգին հանգստացնող: Մինչ երգը հանրությանը ներկայացնելը շատերին եմ այն ուղարկել: Ակամայից դարձել է նրանց օրվա անբաժան մասը: Ընկերներս խոստովանում են՝ հոգնած ժամանակ երգը լսելիս լիցքաթափվում են: Խորհուրդ եմ տալիս քնելուց առաջ լսել»,-ասում է երգիչը: