Աշխարհի հայերի համար տարբերությունը մեծ չէ՝ ՀՀ այս իշխանությունները այստե՞ղ են նստած, թե՞ Բաքվում. Աննա Մկրտչյան

Պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը, այժմ նա ՀՀ ԱԳՆ շենքում հանդիպում է  արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

ԵԽ գլխավոր քարտուղարի այցին ընդառաջ՝ այսօր վաղ առավոտից տարբեր անհատներ, իրավապաշտպաններ, հասարակական ու քաղաքական գործիչներ բողոքի ակցիա էին անցկացնում ԱԳՆ շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել Հայաստանում գտնվող քաղաքական բանտարկյալներին և Բաքվի բանտերում գտնվող պատանդներին, ռազմագերիներին ու գերիներին։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է իմանան, որ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը Հայաստանի հոգածության ներքո պետք է լինի, և դա  պետք է ապահովի օրվա իշխանությունը։

«Եկեք արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները Բաքվում պատանդառության մեջ են, հարյուրավոր քաղաքացիներ խոշտանգումներով սպանվել են, իսկ ՀՀ իշխանությունը զրո ջանք է գործադրում նրանց հայրենիք վերադարձնելու կամ նրանց անվտանգության նվազագույն կարիքներն ապահովելու համար։ Իշխանության տարբեր թյուրիմացություններ հայտարարում են, որ Բաքվում եղած գերիներն իրենց համար մեռած են կամ Բաքվում գերիները հանցագործներ են, իբր թե՝ ի՞նչ տարբերություն՝ իրենք Բաքվի բանտերո՞ւմ կնստեն, թե՞ ՀՀ-ում։ Հայաստանի քաղաքացիների և աշխարհի հայերի համար մեծ չէ տարբերությունը, թե իրենք Հայաստանո՞ւմ են, թե՞ Բաքվում, որովհետև այստեղ էլ կա Նիկոլ Փաշինյանը, որը հավասարազոր թշնամի է ազգի ու մեր հայրենիքի համար»,- նշեց Աննա Մկրտչյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930