Բաժիններ՝

Արամ MP3-ն երկրպագուներին է ներկայացրել «Երևի» նոր երգը

Արամ MP3-ն երաժշտասերների դատին է հանձնել «Երևի» մեղեդային ստեղծագործությունը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:

Երգի երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, խոսքերը գրել է Հարութ Տիզյանը, գործիքավորումը՝ Վարդան Գալստյանի և Մարտին Միրզոյանի:

Երգիչը «Երևի» երգի հոլովակը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում և շնորհակալություն հայտնել ողջ ստեղծագործական թիմին:

«Բոլորին մաղթում եմ այս երգի պես դրական լիցքեր և անհամբեր սպասում եմ ձեր մեկնաբանություններին: Ձեզ դուր կգա «Երևի» »,-գրել է Արամ MP3-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս