Չկա պայմանագիր, չկա խաղաղության նշույլ, ագրեսորը մնում է ագրեսոր. Գրիգորի Խաչատուրով. MediaHub

Գեներալ մայոր Գրիգորի Խաչատուրովն այսօր դատարանի դիմաց MediaHub-ի հետ զրույցում անդրադարձավ Տավուշի մարզից որոշ տարածքներ թշնամուն հանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Չկա պայմանագիր, չկա խաղաղության նշույլ, ագրեսորը մնում է ագրեսոր, հող տալը հակասահմանադրական է»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե խաղաղության հնարավո՞ր է հասնել այս ճանապարհով, գեներալ Խաչատուրովն ասաց. «Սկզբից խաղաղությունն է լինում, հետո նոր սկսում են դելիմիտացիա և դեմարկացիան»:

Խաչատուրովը չցանկացավ այլ հարցերի պատասխանել, միայն ասաց, որ նախկինում ինչ հայտարարություն տարածել է, դրանք հիմա էլ ուժի մեջ են, և ոչինչ չի փոխվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930