Բաժիններ՝

Տասնյակ-միլիոնավոր դրամների պայմանագրեր՝ ներկայացուցչական ծառայություններ ձեռք բերելու համար. ՊՆ-ի մարտ ամսի գնումները

Պաշտպանության նախարարությունը միայն մարտ ամսին ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունների միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր է կնքել՝ հիմնականում մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով:

168.am-ն այսօր ամբողջացրել է գնումների armeps համակարգում տեղ գտած առավել խոշոր գնման պայմանագրերի մասին տեղեկությունները` մեկ դիպաշարով:

Այսպիսով, մարտի 15-ին Պաշտպանության նախարարությունը ներկայացուցչական ծառայությունների մատուցման միանգամից 4 պայմանագիր է կնքել, 4-ն էլ՝ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով. 3 միլիոնական դրամի պայմանագրեր են կնքվել «Սևակ Ծառուկյան», «Ֆեմիլ», «Ասադոր» ՍՊԸ-ների հետ և 6 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր՝ «Յասաման թիմ» ՍՊԸ-ի հետ:

Նույն նպատակով մարտի 25-ին «Բլեք մոթոր» ՍՊԸ-ի հետ ՄԱ ընթացակարգով կնքված պայմանագիրն արժեցել է 2 միլիոն դրամ, իսկ հաջորդ օրը՝ «Դոն Ֆիշ» ընկերության հետ կնքված պայմանագիրը՝ 3 միլիոն դրամ:

Կարդացեք նաև

Մարտի 27-ին դարձյալ երկու պայմանագրերով ՊՆ-ն ձեռք է բերել ներկայացուցչական և արարողակարգային ծառայություններ «Ռիվոլի դե Լյուքս» ՍՊԸից՝ 7 միլիոն 545.000 դրամով, «Դը Փաբլիք» ՍՊԸ-ից՝ 3 միլիոն դրամով: Նույն նպատակով «Փեն բոքս» ՍՊԸ-ից մարտի 28-ի գնումն արժեցել է 5 միլիոն 320 հազար դրամ, իսկ ԷՅՉ ԱՅ ՈՒԱՅ ՍՊԸ-ից՝ 5 միլիոն դրամ:

Պաշտպանության նախարարությունը ներկայացուցչական ու արարողակարգային ծառայությունների վերջին պայմանագրերը կնքել է մարտի 29-ին՝ «Ռեդի-սթեդի» և «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ների հետ՝ 7ական միլիոն դրամ, իսկ «Աստորիա Ինվեստ» ՓԲԸի հետ՝ 10 միլիոն դրամ արժողությամբ:

Ի դեպ, այս ընկերություններից շատերը պետգնումներում բավականին ֆավորիտ ընկերություններ են, և տարբեր գերատեսչություններ հիմնականում ոչ մրցակցային ընթացակարգերով գնումներ են կազմակերպում հենց այդ ընկերություններից:

Տեսանյութեր

Լրահոս