 
                        Նիկոլ Փաշինյանը կրկին փակ հանդիպում կունենա ՔՊ-ական պատգամավորների հետ. «ժողովուրդ»
 
                                    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կրկին փակ հանդիպում է նախատեսում ունենալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:
Օրակարգում կրկին առաջիկայում սպասվող սահմանազատման աշխատանքներն են լինելու եւ ԵՄ անդամակցության հարցը:
Բանն այն է, որ երկու հարցերի մասով էլ դեռ շատ տարաձայնություններ կան իշխանական թեւի մեջ:
ԱԺ-ում մարտի 7-ին տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ էլ ՔՊ-ականներին շատ հարցերի շուրջ չի հաջողվել համաձայնության գալ, ուստի որոշել են, որ նման ձեւաչափով հանդիպումները շարունակական են լինելու, մինչեւ բոլոր հարցականները պարզված լինեն:
Թեեւ, մյուս կողմից, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, խոստովանել է բազմիցս իր թիմի առաջ, որ ոչ մի երկու քարտեզ չկա, որ համապատասխանեն իրար. յուրաքանչյուրն ունի իրենը ու բացառիկ ռելիեֆով»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        