Քանի դեռ ատամ չես ցույց տվել, Ալիևը չի զսպվելու. Նիկոլին հանե՛ք, խաղաղ կապրենք. քաղաքացիներ
«Նիկոլի թիվն է, ինչ ասես, կկատարվի: Ինչ էլ լինի, չեմ զարմանա: Ես երբեք ուրախ չեմ եղել, որ Փաշինյանն իշխանության է եկել: Հարևանս հետս է, թող ասի: Ամբողջ շենքին էլ ասել եմ՝ գալու է, քանդի: Եկավ, քանդեց»,- ասաց 168.am-ի հարցմանը մասնակից կինը՝ հավելելով՝ հիմա անդունդի եզրին ենք:
Մյուս կինն էլ, ով զինվոր որդի ուներ բանակում, ասաց՝ միայն խաղաղություն է ուզում:
«Խաղաղությունը մուրացկանություն անելով չի լինում, այն պետք է պարտադրես: Ես ղարաբաղցի եմ, գլխովս ամեն ինչ անցել է: Զինվորն իր գործն անում է, ղեկավարությունը վերևում պիտի իր գործն անի: Ո՞նց կարող ես զինվորին հրաման տալ, որ չկրակի: Դրան պիտի դատել»,- ասաց արցախցի մեր հայրենակիցը:
Մեկ այլ կին էլ նշեց՝ քանի դեռ մենք ատամ ցույց չենք տվել, Ալիևը չի զսպվելու:
«Ուզո՞ւմ ես խաղաղություն, պատերազմի պատրաստվիր ու պատրա՛ստ եղիր միշտ: Մեր օրակարգը սա պիտի լինի»,- ասաց նա:
Հարցված մյուս տղամարդու կարծիքով էլ՝ խաղաղ կապրենք, եթե իշխանափոխություն լինի:
«Նիկոլին հանեք, խաղաղ կապրենք: Հենց առաջին օրվանից ինքն է խանգարում խաղաղությանը»,- ասաց տղամարդը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սյուզի Բադոյան