«Ես կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք իմ նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի հետևանքով է Արարատ Միրզոյանը դարձել «օմեգա», ասենք այսպես՝ «համագործակցում՝ չպատժվելու դիմաց» ծրագրով, ու նաև ուզում եմ ամենավերջում հասկանալ՝ այդ այլանդակ վարքը, որ դրսևորվեց իմ հանդեպ 2018 թվականին Հայոց ցեղասպանություն թանգարանում, իր կուսակիցների խայտառակ ու փողոցային պահվածքը պայմանավորվա՞ծ էր արդյոք այն ներքին քինախնդրությամբ, որ ես քրգործ էի հարուցել, և իրենց տարել էին հարցաքննելու»։
Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը մտահոգություններ ունի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնության վերաբերյալ։
Խնդիրը երկու հարթության մեջ պետք է դիտարկել։ Եթե հոդվածը բարձր վարկանիշ ունեցող հարթակում է տպագրվում, դա մեր կողմից խրախուսվում է։ Այլ ճանապարհ չունենք, պետք է տպագրվենք այդ հանդեսներում։ Առանց այն էլ թանգարաններում աշխատավարձը շատ ցածր է, բայց դրամաշնորհային տարբեր մրցույթների ենք մասնակցում և, որպեսզի կարողանանք այն հաղթել՝ մեզանից պահանջում են միջազգային հարթակներում տպագրած աշխատանքներ։
«Եթե Փաշինյանը նման ձևով շարունակի իրականացնել իր ծրագրերը, Հայաստան չենք ունենա: Ես դրական բան չեմ տեսնում: Գնալով տարածքը փոքրանում է, մարդիկ՝ հուսահատվում, բանակը՝ խեղճանում»,- ասաց 168.am-ի հարցման մասնակից քաղաքացին:
20-րդ դարի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող բազմաթիվ արժեքավոր նմուշներ, մի քանի տարի է, որևէ թանգարանում չեն ցուցադրվում։
Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: 2023 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների կարևորագույն դերը համայնքների կայուն զարգացման և բարեկեցիկ հասարակության ձևավորման գործում: Թանգարանները, որպես հեղինակավոր հաստատություններ և առանցքային հանգույցներ համընդհանուր սոցիալական կառուցվածքում, բացառիկ դերակատարում ունեն՝ խթանելու դրական փոփոխությունները և նպաստելու կայուն զարգացման նպատակներին:
Այս տարի լրանում է Մ. Սարյանի տուն-թանգարանի բացման 55-ամյակը, ինչի առիթով թանգարանը մի շարք միջոցառումներ է կազմակերպելու: Տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, նկարչի թոռնուհիներից Սոֆի Սարյանը նշում է՝ իրենց առաջին «գործընկերները» երեխաներն են, որոնք սիրով մասնակցում են միջոցառումներին:
«Մենք աշխատում ենք ինչ-որ ուղղություններ գտնել, որպեսզի կարողանանք մարդկանց մի քիչ ավելի վճարել, որպեսզի կարողանան կենտրոնանալ, որովհետև վերականգնողների (ռեստավրատոր) աշխատավարձը, անկեղծ ասած, այդքան բարձր չէ, և որպեսզի մարդն ուզենա մտնել այդ ոլորտ, շարունակել աշխատել, մենք պետք է գրավչությունը ֆինանսապես ևս բարձրացնենք»,- ասաց փոխնախարարը:
Սեպտեմբերի 9-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» մշտական ցուցադրությունը: