Կառավարության շենքի դիմաց, այսօր՝ մարտի 18-ին, միջադեպ է տեղի ունեցել:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման քննարկման թեմաներից են եղել նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները։
Մենք բոլորս հպարտ ենք, որ ինքներս ենք վերականգնել արդարությունը, ազատագրել մեր հողերը զավթիչներից, ցույց ենք տվել մեր ուժը, և այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ, այլապես կզղջան դրա համար»:
«Այս գործընթացներում շատ երկրներ են խառնված, իսկ տարածաշրջանը կարևոր խաչմերուկ է, որն աշխարհաքաղաքական փոփոխություններ կարող է բերել: Ու ՆԱՏՕ-ն փորձում է հասկանալ՝ կարո՞ղ է ներթափանցել տարածաշրջան՝ խաղին մասնակից լինելու համար»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Ստեփան Դանիելյանը:
Պարբերականի տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Կաջուրուի շրջանում 172 մարդ է գերեվարվել։
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել պատմական հուշարձանները։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններից հետո, Ադրբեջանը սկսել է քանդել գրեթե բոլոր գերեզմանոցները, եկեղեցիները, հուշահամալիրները։ Ադրբեջանի թիրախում առաջին հերթին հայտնվել են Արցախի գոյամարտում նահատակվածների հիշտակին նվիրված հուշակոթողները։
Արմեն Հովասափյանն իր էջում տարածել է այս քարտեզը՝ գրելով. «Ոսկեպարն արդեն ներկայացվում է ադրբեջան…
Տարածքի ներկայիս սեփականատերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանի ընկերությունն է։
Փաշինյանը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չի բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։
Բելգորոդի առողջապահության նախարարը հայտնել էր, որ ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով մարտի 12-ից մինչև 18-ն ընկած մեկ շաբաթվա ընթացքում մարզում 11 խաղաղ բնակիչ է զոհվել, 82-ը՝ վիրավորվել։
Ռասելը հավելել է, որ աշխարհում գրեթե ոչ մի հակամարտությունում երեխաների շրջանում զոհերի այսքան մեծ թիվ չի գրանցվել։
Թուրքիայի առաջին լիգայի «Ֆեներբահչե-Տրաբզոնսփոր» ֆուտբոլային խաղը ավարտվել է 3-2 հաշվով՝ օգուտ «Ֆեներբահչեի»։ «Տրաբզոնսփորի» երկրպագուները խաղի ավարտից անմիջապես հետո մտել են խաղադաշտ ու հարձակվել «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների վրա։ Ֆուտբոլային միջադեպը մեծ արձագանք է գտել միջազգային մամուլում։
Նախկինում Նիկոլ Փաշինյանին Ոսկեպարում ջերմ էին ընդունում, այս անգամ Փաշինյանին ընդունել են շատ սառը, նույնիսկ՝ անբարյացկամ։ Երբ Փաշինյանը դահլիճ է մտել, ներկաներից կեսը ոտքի չի կանգնել։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ներքին գործերի նախարարությունն իր հերթական ոչ մրցակցային գնումն է կատարել. այս անգամ մատակարարը «ՖՎ&Գ» (ՖՎընդԳ)ՍՊԸ-ն է: ՆԳՆ-ն այս ըներությունից ձեռք է բերել Ծրագրային ապահովման սպասարկման ծառայություններ՝ 44 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ:
Պակիստանն ասում է, որ հարձակումներն իրականացվում են Աֆղանստանի տարածքից։ «Թալիբան»-ը հերքում է այն, որ իրենք թույլ են տալիս զինյալներին օգտագործել իրենց տարածքը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ իր պաշտոնավարման 2,5 ամիսների ընթացքում ամենաշատն ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներին։
Օդի ջերմաստիճանը մարտի 18-19-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Այսօր խորհրդարանում լրագրողները Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվեցին, թե տիեզերք ուղարկված արբանյակը, ի վերջո, ի՞նչ օգուտներ է տվել Հայաստանին մինչև այժմ։
Երևանում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները քննարկել են համագործակցության բոլոր բնագավառները, ձևակերպել են հիմնական ձևաչափերը, նշել համագործակցության կոնկրետ ուղղությունները: Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային տարբեր հարցերի շուրջ, պայմանավորվել են շարունակել երկխոսությունը:
Երաժիշտ Ալեքսանդր Չաուշյանը՝ Լևոն Չաուշյանի որդին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Կոնսերվատորիայի տեղափոխման շուրջ քննարկումներին։
ԱԳ նախարարի կարծիքով՝ ծրագիրը կարևոր է հայ-ղազախական փոխհամագործակցությունը ուժեղացնելու և ճշգրտելու համար։
Խոսելով տնտեսական հարաբերություններից՝ չենք կարող չանդրադառնալ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներին, և հետաքրքրական է, որ երկու երկրների համար էլ այս համատեքստում նոր հնարավորությունների բացահայտումը առանցքային է և կարևոր»,- ասաց Միրզոյանը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում մարտի 13-ին կայացել է «Ցեղասպանության հակադարձում. Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում` ավելի քան մեկ տասնյակ կոնգրեսականների, փորձագետների, Կոնգրեսի աշխատակիցների, համայնքի ներկայացուցիչների և լրատվամիջոցների ներգրավվածությամբ։
Նույն Շառլ Միշելն օրեր առաջ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ և բարեմաղթանքներ հղել նրան նոր մանդատի համար։
Ինչպիսի՞ն է ներկայում Հայաստանի կապիտալի շուկան, զարգացման ի՞նչ հեռանկարներ կան, և ինչպե՞ս է տեսնում իր մասնակցությունն այդ շուկայի զարգացմանը Կոնվերս Բանկը: «Հայաստանի կապիտալի շուկաները» կոնֆերանսի ավարտից հետո այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք կոնֆերանսի մասնակից, Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանի հետ:
Նախարարը հիշեցրեց, որ այս տարվա սեպտեմբերին լրանում է Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի 25-րդ տարեդարձը։
«Դրանից ամիսներ անց Արցախը հայտնվեց շրջափակման մեջ՝ բոլոր առումներով, իսկ թե ինչ եղավ հետո՝ բոլորիս հայտնի է։ Գոնե երկու տարի առաջ տեղի ունեցածը էլի հասկանանք, ուրիշ բան չեմ ասում․․․»։
ՌԴ նախագահական ընտրություններում կանխատեսելի բացարձակ հաղթանակից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է ստացել գործընկեր երկրներից։
Մուրատ Նուրտլեուի հավաստիացմամբ՝ Հայաստանն ու Ղազախստանը վստահ են այն բանում, որ երկու կողմերի միջև շարունակական կառուցողական աշխատանքը միանշանակ հաջողելու է։