ՆԳՆ-ն տարեսկզբից արդեն առանց մրցույթի 66 միլիոն դրամի գնում է կատարել ՖՎ&Գ ՍՊԸ-ից

Ներքին գործերի նախարարությունն իր հերթական ոչ մրցակցային գնումն է կատարել. այս անգամ մատակարարը «ՖՎ&Գ» (ՖՎընդԳ)ՍՊԸ-ն է: ՆԳՆ-ն այս ըներությունից ձեռք է բերել Ծրագրային ապահովման սպասարկման ծառայություններ՝ 44 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ:

Այս գումարի շրջանակներում ՍՊԸ-ն պետք է իրականացնի տվյալների փոխանակման համակարգչային գերատեսչական ցանցի կառավարում և սպասարկում 24/7 ռեժիմով, գերատեսչական ցանցի արդիականացում, պահուստային կապուղիների անցման մեխանիզմների կառուցում և վերահսկում, VPN մեխանիզմների կիրառում և այլն:

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներում 1996 թվականին գրանցված «ՖՎ&Գ» ՍՊ ընկերությունը պետգնումներում առավել ակտիվություն է ցուցաբերել հատկապես 2018 թվականից հետո:

Ի դեպ, այս ընկերության հետ տարբեր գերատեսչություններ գնումները կատարել են հիմնականում մեկ անձ՝ ոչ մրցակցային ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթների: Տարեսկզբից արդեն ՍՊԸ-ի հետ պետական գերատեսչությունները կնքել են 9 պայմանագիր, որից 8-ը՝ մեկ անձ, իսկ 1-ը՝ գնանշման հարցում ընթացակարգերով:

Կարդացեք նաև

Ըստ գնումների armeps համակարգի՝ միայն Ներքին գործերի նախարարության հետ ընկերությունը կնքել է 18 պայմանագիր, որից 15-ը՝ 2018 թվականից: 15 պայմանագրերն էլ կնքվել են առանց մրցույթների:

Վերջին գնումից շուրջ մեկ ամիս առաջ ՆԳՆ-ն նույն ընկերության հետ կնքել էր 22 միլիոն դրամի պայմանագիր՝ ձեռք բերելով ներքին ծառայողական (ինտրանետ) ցանց:

Նույն գումարի շրջանակներում ընկերություն հետ պայմանագրեր են կնքվել նաև նախորդող տարիներին:

Տեսանյութեր

Լրահոս