«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Արշակ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հեռակա բանավեճին։
Իրանի ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրենը 6՝ Ազադեղանի, Ազեր 2-ի, Սումարի, Սամանի, Դելավարանի և Մասջեդ-Սոլեյմանի նավթահանքերի զարգացման վերին պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է, որ դրանք կնքվել են 13 միլիարդ դոլարի չափով:
Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվականները:
Եվրամիության երկրների կիշռը Հայաստանի հետ հարաբերություններում մեծ չէ։ Դա էլ գնալով կրճատվում է։ Անցած տարի 15,9 տոկոս էր՝ 1,3 տոկոսային կետով քիչ, քան մեկ տարի առաջ։
Մարտի 17-18-ը աշխատանքային այցով Հայաստանում կլինի Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն
«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,- ասված է «Գազպրոմ Արմենիայի» տարածած հաղորդագրությունում:
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ծաղկման շրջանում սեզոնային ալերգիա ունեցող մարդիկ պետք է գարնանը վերանայեն իրենց սննդակարգը, քանի որ վատ սնվելը կարող է խորացնել խնդիրը։ Այս մասին Газета.Ru-ին ասել է սննդային տեխնոլոգ Լյուդմիլա Ռումյանցևան։
Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31 հազար 645-ը, իսկ ավելի քան 73 հազար 676 մարդ վիրավորվել է։
ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 15:45-ին (Երևանի ժամանակով 16։45-ին) կազմել է 70,81 տոկոս:
«Կոնֆուցիոսն ասում էր՝ եթե ուզում ես իմանալ, թե ինչ է կատարվում այդ երկրում, լսիր այդ երկրում հնչող երաժշտությունը: Հիմա մեզանից յուրաքանչյուրը թող մտածի, թե ինչ է լսում: Այսօր մեր երկրում խառնիփնթոր վիճակ է: Ինչո՞ւ համատարած պետք է հնչի այս տարօրինակ ծագման թյուրիմացությունը: Եթե մեր երաժշտությունը ճանաչեինք՝ այս ամոթալի վիճակը չէր լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երաժշտագետ Լիլիթ Մարտիրոսյանը:
«Հյուսիս-հարավ» միջանցքի Աշտարակ-Թալին մոտ 42 կիլոմետրանոց ճանապարհահատվածի գրեթե ամբողջ երկայնքով ակտիվ շինաշխատանքներ են ընթանում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ կառավարությունը։
Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում ժամը 13:00-ի դրությամբ ՌԴ նախագահի ընտրություններին արդեն քվեարկել է մոտ հազար մարդ։ Տեղեկությունը հայտնել է գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը:
Տաջիկստանի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունների տեղագրական աշխատանքային ու իրավական խմբերը երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում նկարագրել են վիճելի սահմանային հատվածի ևս 10,76 կիլոմետրը:
Դուք սենց Հայաստա՞ն էիք երազում, ժողովուրդ. էս կադրերը ամեն օր պիտի նայեք, ամեն օր. Ռուբեն Մխիթարյան
Երեկ՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։20-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարց գյուղից հրազենային վնասվածքով քաղաքացուն տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ։
Ֆրանսիան Ռուսաստանին կխնդրի Ուկրաինայում հրադադար հաստատել Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինական հրատարակություններին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է rbc.ru-ն:
Ծնողները, սակայն, շատ են անհանգստանում, որ երեխաները կարող են ձեռք բերել համակարգչային կախվածություն, կորցնել հետաքրքրությունն այլ զբաղմունքների նկատմամբ և ձեռք բերել հոգեբանական խնդիրներ։
Մարտի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 19-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն՝ ինտենսիվ։
Մարտի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Արտակ Մնացականյանը ապօրինի թմրանյութ է իր մոտ պահում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ Մնացականյանը Թալին խոշորացված համայնքի Մաստարա բնակավայրի վարչական ղեկավարն է։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին՝ նշելով, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ հնարավոր թիրախային և անհատական պատժամիջոցներն իրապես կարող են զսպող գործիք հանդիսանալ ադրբեջանական վարչակարգի համար։
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական վստահեցնում է՝ Ճապոնիայի կառավարությունը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի ամրացմամբ և հետագա խթանմամբ։
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Իրանի և Թուրքիայի մաքսային ծառայությունների ղեկավարները համատեղ հանդիպման ժամանակ ընդգծել են երկու երկրների միջև 12 օպերատիվ ծրագրի շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և կարգավորման անհրաժեշտությունը։
«Վիրուսներն ունեն 25 ընտանիքներ` իրենց ենթաընտանիքներով, և պարբերաբար բախվելու ենք դրանց՝ համաճարակների միջոցով: Չի բացառվում նոր հարուցիչների ձևավորումը, ինչպես կորոնավիրուսն էր։
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշումներ կայացնի մարտի 12-ին Երևանում քոլեջի ուսանողին առանձնակի դաժանությամբ սպանած կասկածյալի և վիճաբանությանը մասնակից մեկ այլ կասկածյալի նկատմամբ։
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից նախագահի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես պետք է վարվի Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ, որը հայտարարել է ՀԱՊԿ-ից դուրս գալու պատրաստակամության մասին, ասել է, որ պաշտոնական Երևանը պետք է մտածի՝ ուր է պատրաստվում գնալ:
Հարավային Օսիան քննարկում է Ռուսաստանին միանալու հարցը, հայտարարել է հանրապետության խորհրդարանի նախագահ Ալան Ալբորովը։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Ցխինվալին համակարգված արտաքին քաղաքականություն են վարում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: