«Հետաքրքիր է՝ ի՞նչ է կերել, խմել, ծխել էդ մարդը, որ մտածել է՝ Կոնսերվատորիան կարող է տեղափոխել. դա սրբապղծություն է». Ալեքսանդր Չաուշյան

Երաժիշտ Ալեքսանդր Չաուշյանը՝ Լևոն Չաուշյանի որդին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Կոնսերվատորիայի տեղափոխման շուրջ քննարկումներին։

«Ինձ համար շատ բարդ է հասկանալ, թե ոնց կարող է մարդը այդպիսի սարսափելի մտքներ ունենա, բայց հետաքրքիր է՝ էդ մարդն ի՞նչ ա կերել, խմել, կամ միգուցե ծխել, որ կարողանա մտածի, որ Կոնսերվատորիան կարելի է տեղափոխել ուրիշ տեղ։ Դա նույն մակարդակի բան է, ոնց որ մտածես, որ Էջմիածինը, բոլոր եկեղեցիները պետք է տեղափոխես, որովհետև երաժշտի համար Կոնսերվատորիան եկեղեցի է, որն ունի պատմություն և միակն է մեր երաժիշտների համար»,- ասում է նա։

Նրա խոսքով՝ Կոնսերվատորիան ինչ-որ տեղ տեղափոխելու մասին նույնիսկ մտածելը սրբապղծություն է, ուստի խորհուրդ է տալիս մտածել այնպիսի լուրջ խնդիրների մասին, ինչպիսին Հայաստանի սահմանների անվտանգությունն է։

Տեսանյութեր

Լրահոս