
Տավուշում տեղի ունեցողը բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է:
Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը՝ սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին:
Այդքան ասում եմ, որ սահմանների որոշումն առաջին հերթին կապված է մարդու հետ, մարդու անվտանգության համար է, և մարդն այն ստանում է պետության երաշխավորած իրավունքների շնորհիվ` արժանապատիվ ու ապահով կյանքից, խմելու ջրից մինչև սեփականության իրավունք ու ազատ տեղաշարժ:
Տավուշում տեղի ունեցողը բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ»: