Բաժիններ՝

ՌԴ-ի սառեցված ակտիվների եկամուտների օգտագործումը համատեղելի է միջազգային իրավունքի հետ․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրամիության գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից ստացված եկամուտների օգտագործումը համատեղելի է միջազգային իրավունքի հետ: Այս մասին կանցլերը ասել է Եվրամիության գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։

«Ուզում եմ ընդգծել, որ իրավական տեսանկյունից դրանք միանգամայն անվտանգ գործողություններ են։ Մենք շատ ուշադիր ստուգեցինք միջազգային իրավունքը և այլ իրավունքները, որոնք այստեղ պետք է պահպանվեն, և ասացինք, որ այդ եկամուտները ոչ մեկին չեն պատկանում, ուստի ԵՄ-ն կարող է դրանք վերցնել և օգտագործել», – ասել է Շոլցը:

Գերմանիայի կանցլերն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտները կարելի է ուղարկել ուկրաինական կողմին, քանի որ դրանք ոչ մեկին չեն պատկանում: Նա նշել է, որ այդ միջոցները կարող են օգտագործվել Եվրամիության կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս