
Եգիպտոսում կանանց թանգարան կստեղծվի

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին հանձնարարել է երկրում եգիպտացի կանանց թանգարան ստեղծել: Այս մասին Եգիպտոսի ղեկավարը հայտարարել է կանանց և մայրերի միջազգային օրվա առթիվ կազմակերպված արարողության ժամանակ:
Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ թանգարանը նպատակն է պահպանել եգիպտացի կանանց ժառանգությունը, ինչպես նաև արձանագրել նրանց հզորացման գործընթացը հին և ժամանակակից Եգիպտոսում:
Աս-Սիսին հավելել է, որ թանգարանը կգտնվի նոր վարչական մայրաքաղաքում, որտեղ ժամանակի ընթացքում հիմնավորվելու են երկրի կառավարությունն ու նախարարությունների մեծ մասը: