ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի կողմից հնչեցրած «Կարմիր գծերի» մասին հայտարարությունը եղել է ամենաբարձր մակարդակով։
«Եթե տարածքներ ենք տալիս ու դիմացը ոչինչ չենք ստանում՝ Հայաստանին սպասվում է կործանում։ Իսկ եթե Հայաստանը տարածքներ է տալիս, Ադրբեջանն էլ Հայաստանին է վերադարձնում տարածքներ՝ ստանում ենք հավասարակշռություն։ Լավ, թող Ադրբեջանին տանք այն, ինչն ադրբեջանական է, բայց ինչը որ հայկական է, դրանք էլ Ադրբեջանը պետք է վերադարձնի։ Հենց նույն Տավուշում, Բերքաբեր գյուղում հողեր կան, որոնք Ադրբեջանի հսկողության տակ են, այդ հողը թող վերադարձնեն, եթե փոխզիջում է, թող գնան մաքուր փոխիզումների, ոչ թե զուտ զիջումների։
168.am-ի հետ զրույցում Այգեպար գյուղի ղեկավար Արկադի Յամուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա չի եղել, սակայն լսել է նրան, և նրա հիշատակած տարածքները Նոյեմբերյանի տարածաշրջանում են։
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ասաց՝ Տավուշում տարածքներ զիջելը նշանակում է՝ հայկական կողմը զիջում է իր մարտավարական դիրքը ու թուլացնում իր պաշտպանությունը։