
Թուրքիայի քաղաքացիներն ամենից շատ ցանկանում են դառնալ մոդելավորող

Բրիտանական «Jobseeker» կարիերային կայքը հետազոտություն է անցկացրել աշխարհում ամենատարածված մասնագիտությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կայքը, օգտագործելով «Ahrefs» վիճակագրություն կազմող էլեկտրոնային գործիքը, պարզել է, որ աշխարհի 55 երկրում մարդիկ ամենից շատ ցանկանում են դառնալ օդաչու և այդ իսկ պատճառով որոնում են տեղեկություններ՝ օդաչուի մասնագիտության հետ կապված:
Ըստ այդմ՝ ամենից շատ որոնվել է «Ինչպես դառնալ օդաչու», որին հաջորդել է «Ինչպես դառնալ բորդուղեկցորդուհի» հարցը և այդպիսով, որպես երկրորդ ամենանախընտրելի մասնագիտություն համարվել է բորդուղեկցորդուհին:
Հետազոտության արդյունքում պարզ է դարձել նաև, որ 3-րդ ամենից շատ որոնվող միտքը կապված է մոդելավորման հետ: Այն համարվել է աշխարհում ամենատարածված երրորդ մասնագիտությունը:
Ըստ Jobseeker»-ի՝ այս մասնագիտության նկատմամբ ամենից շատ հետաքրքրություն ցուցաբերած մարդիկ եղել են նաև Թուրքիայի քաղաքացիները: