Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Թուրքիայի ԱԳ նախարար

Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։  Բաքվի 11-րդ Գլոբալ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նա նշել է, որ Թուրքիան լիովին աջակցում է բանակցությունների խաղաղ առաջընթացին։

«Մենք պետք է ստեղծենք մի համակարգ, որը հիմնված է միջազգային կանոնների վրա։ ԵԱՀԿ Մինսկի խումբը 30 տարի մասնակցել է Հարավային Կովկասում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններին։ Հակամարտությունը լուծելու փոխարեն ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում էր ձգձգել բանակցությունները»,- ասել է Ֆիդանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031