Իրանի առաջնորդն ինստագրամում էջ է գործարկել
Այաթոլլահ Խամենեիի ստեղծագործությունների պահպանման և հրապարակման գրասենյակի կայքը Instagram-ում գործարկել է ԻԻՀ առաջնորդի նոր էջը՝ Khamenei_irFa անունով։ Այս մասին հայտնում է parstoday.ir-ը։
Վերջերս, առանց նախնական նախազգուշացման, Meta ընկերությունն արգելափակել էր ԻԻՀ առաջնորդի՝ ավելի քան 5 միլիոն 100 հազար հետևորդ ունեցող էջը։
«Ալ Աղսայի փոթորիկ» գործողության մեկնարկից հետո, ԻԻՀ առաջնորդի նախկին՝ KHAMENEI.IR ինստագրամյան էջն ունեցել էր ավելի քան 100 միլիոն դիտում։ 12 տարվա ընթացքում այս էջըում հրապարակվել է ավելի քան 9 հազար հոդված և այն ունեցել է ավելի քան 18 միլիոն մեկնաբանություն։
Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ էջն արգելափակելու անօրինական որոշումը կայացվել է վերջին ամիսներին պաղեստինցիներին աջակցելու մասին ազդեցիկ գրառումների և Սիոնիստական ռեժիմի կոմղնակիցների քաղաքական ճնշումների արդյունքում։
Սոցիալական ցանցերի իր էջերում, հիմնվելով իսլամական հեղափոխության գաղափարների վրա, ԻԻՀ առաջնորդը վերջին տանսամյակի, ինչպես նաև «Ալ Աղսայի փոթորիկ» գերծողության ու Գազայի պատերազմի ընթաքում շարունակել է աջակցել Պաղեստինի ժողովրդի դիմադրությանը և դատապարտել Սիոնսիտական ռեժիմի ոճրագործությունները։
KHAMENEI.IR կայքը պաշտոնական բողոք է հղել Meta ընկերությանը՝ Instagram-ի կողմից պրոֆեսիոնալիզմի սկզբունքները խախտելու, ինչպես նաև խոսքի ազատությանը խոչընդոտելու վերաբերյալ։ Սակայն ընկերությունը դեռսև չի պատասխանել բողոքին։
Ընդառաջ գնալով ամբողջ աշխարհում ԻԻՀ առաջնորդի միլիոնավոր հետևորդների խնդրանքներին, Այաթոլլահ Խամենեիի ստեղծագործությունների պահպանման և հրապարակման գրասենյակը բացել KHAMENEI.IR կայքի նոր իսնտագրամյան էջը՝ Khamenei_irFa անունով։
Ավելի վաղ, այս էջում արված հրապարակումները վերաբերվում էին ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնուն։
ԻԻՀ առաջնորդի իսնտագրամյան նոր էջին կարող եք միանալ հետևյալ հղմամբ.