«Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, Եվրոպայի նկատմամբ վստահությունը կհասնի զրոյի». Մակրոն

«Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի այս պատերազմում։ Երկու տարի մենք օգնել ենք Ուկրաինային։ Եթե իրավիճակը վատանա, պատասխանատվությունը կընկնի Ռուսաստանի վրա»,- TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ մեկնաբանելով իր՝ Ուկրաինա զորք ուղարկելու հեռանկարի մասին հայտարարությունը։

Մակրոնը շեշտել է՝ Ուկրաինայի պատերազմն էկզիստենցիալ նշանակություն ունի Եվրոպայի և Ֆրանսիայի համար:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան տուժում է գազի, հացահատիկի գների և իրար հաջորդող տնտեսական շղթաների խզումների հետևանքներով և եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, ապա, ըստ Մակրոնի, «Եվրոպայի նկատմամբ վստահությունը կհասնի զրոյի։

«Մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմում, բայց պետք է հստակ հայտարարենք՝ չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի։ 2024-ի սկիզբը պետք է նոր սկիզբ լինի,- ասել է նա՝ կոչ անելով շարունակել օգնել Ուկրաինային,- Հարկավոր է կոալիցիա ստեղծել՝ հրթիռներ և զինամթերք մատակարարելու համար», – նշել է Ֆրանսիայի նախագահը․ – «Եթե Ռուսաստանը հաղթի, ֆրանսիացիների կյանքը կփոխվի. Եվրոպայում այլևս անվտանգություն չի լինի»։

Հիշեցնենք, որ Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ արևմտյան երկրները կարող են ապագայում զորքեր ուղարկել Ուկրաինա, սակայն օրեր անց Ֆրանսիայի իշխանությունները պարզաբանել են, որ արևմտյան զորքը չպետք է անմիջականորեն ներգրավվի ռազմական գործողություններում:

Ֆրանսիայի ընդդիմադիր կուսակցությունները, որոնք մեծամասնություն են կազմում Ազգային ժողովում, նույնպես քննադատել են Մակրոնին և զգուշացրել, որ նա պետք է խուսափի նմանօրինակ հայտարարություններ հնչեցնելուց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031