Երեմ Սիմոնյանն ազատվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
                                    Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Երեմ Սիմոնյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք e-gov․am կայքէջից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Երեմ Արտաշեսի Սիմոնյանին 2024 թվականի մարտի 15-ից ազատել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    