Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Թուրքիան դարձնել աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկը

Մարտի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել երկրի արևմուտքում գտնվող Աղրը քաղաքում «Արդարություն և զարգացում» իշխանական կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից կազմակերպված հանրահավաքին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ելույթում Էրդողանը, խոսելով երկրի ձեռքբերումների մասին, հայտարարել է, որ մտադիր են Թուրքիան դարձնել աշխարհում ամենաուժեղ երկրներից մեկը:

«Թուրքիայի հարյուրամյակին զուգահեռ բոլորս միասին պատրաստվում ենք մեր տեղն ունենալ աշխարհում ամենաուժեղ և բարեկեցիկ երկրների շարքում»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս