Ալեն Սիմոնյանը ԵԽ պատգավորներին ԱԺ պատվո մեդալով պարգևատրելու կարգադրություն է ստորագրել

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին Հայաստանի Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրելու մասին։  Ազգային ժողովի կայքէջում տեղադրված կարգադրության համաձայն՝ միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվ հայանպաստ գործունեություն իրականացնելու, ժողովրդավարության զարգացման, ազգային եւ համամարդկային արժեքների, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա-Քսավիե Բելամին(ԵԺԿ խմբակցություն.Ֆրանսիա), Միրիամ Լեքսմանին (ԵԺԿ խմբակցություն,Սլովակիա), Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելին(Կանաչների խմբակցություն,Գերմանիայի Դաշնություն) պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031