
Թելման Ս.-ն Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել է Հայաստան

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 14-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 22-ամյա Թելման Ս.-ն:
Նա մարտի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի (Զինծառայողի կողմից թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ ապօրինի գործածելը կամ դրանք գործածած վիճակում ծառայության ներկայանալը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: