Բաժիններ՝

Ղազախստանը 139 խաղաղապահ է ուղարկել Գոլանի բարձունքներ

Ղազախստանի իշխանությունները 139 զինծառայողներից բաղկացած խաղաղապահ զորախումբ են ուղարկել Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն, որի խնդիրն է հետևել Իսրայելի և Սիրիայի միջև հրադադարի պահպանմանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։

Երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովը նշել է, որ ՄԱԿ-ի առաքելություններում ղազախստանցի խաղաղապահների մասնակցության աշխարհագրության ընդլայնումն ու դիվերսիֆիկացումն իրականացվում է նախագահի հանձնարարականով։

Խաղաղապահների հետ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ալմաթիի Պանֆիլովյան 28 գվարդիականների այգում։ Գոլանի բարձունքներ են ուղարկվել 139 զինծառայողներ, որոնք առաքելության մանդատին համապատասխան կկատարեն հակամարտող կողմերի միջև հրադադարի ռեժիմի պահպանման խնդիրներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031