
«Ի՞նչ էր իրականում նշանակում «քայլ արա մերժիր Սերժին» նախադասությունը». Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ էր իրականում նշանակում «քայլ արա մերժիր Սերժին» նախադասությունը:
Վեց տարի անց մենք կարող ենք փաստել, որ այդ նախադասությունն իրենից ենթադրում էր հետևյալը` մերժիր պետությանդ, բանակիդ, եկեղեցուդ, ավանդական ընտանիքիդ, պետական և ուժային կառույցներիդ և ամենակարևորը` մերժիր Արցախը:
Մերժեցիք ու ստացաք հոխորտացող Ալիև և Էրդողան, 2000-2001 թթ. մատաղ արված սերունդ, Արցախի կորուստ, բանակի կազմաքանդում, մանկապարտեզ դարձած ԱԱԾ, գոմիկների կողմից ստորացված ոստիկանություն, կոռուպցիայի և թալանի մեջ թաղված պետական կառույցներ, պառակտված հասարակություն, ծախված ու դավաճան պետական այրեր ևն ևն:
Ձեզ սա քի՞չ էր: Միգուցե արթնանա՞ք: Միգուցե պայքարե՞ք: Մենք էլի ձեր փոխարեն պայքարենք, իսկ դու՞ք: Թե՞ ձեր կնոջ, երեխայի, ծնողի, Հայրենիքի համար պայքարելը միայն մեր պարտականությունն է: Գոնե պայքարեք, որպեսզի վերջում սեփական երկրում մեռնեք, ոչ թե թուրքադրբեջանական լծի մեջ գտնվող երկրում մի աղբամանի մոտ»: