Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի պատմության մեջ ամենամեծ հանցագործն է. Էդգար Ղազարյան

«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տապալել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացը, այլև ուղիղ շփումներ է հաստատել Ադրբեջանի հետ: Այդ մասին պաշտոնական տեղեկատվություն մեզ փոխանցել է ԱԱԾ նախկին տնօրենը, որը հայտնել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հետ, փոխանակել ծրարներ, որոնք հասցեագրված են եղել պետությունների ղեկավարներին: Մինչ օրս որևէ մեկը տեղյակ չէ այդ ծրարների բովանդակության մասին»,- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հրավիրած քննարկման ժամանակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի բանակցային գործընթացի մի քանի էջերին՝ նշեց հանրային ու քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պայքարի մասին իր դիտարկումներում՝ նա շեշտեց, որ պետք է բացառել որևէ ընտրական գործընթաց:

«Եթե նա գտնվում է իշխանության ղեկին, թեկուզ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում, ընտրություն՝ որպես երևույթ ՀՀ-ում, բացառվում է: Ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո ՀՀ-ում իրականացվել է միայն իշխանազավթում,- պարզաբանեց Էդգար Ղազարյանը, ապա հավելեց,- Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու 2 գործոն գոյություն ունի, որոնցից մեկի իրատեսությունն ինձ համար կասկածելի է: Կասկածելի մեթոդն իրավապահ մարմինների կողմից սահմանադրական պարտականությունների կատարումն է, այն է՝ Նիկոլ Փաշինյանի անհապաղ ձերբակալումը: Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի պատմության մեջ ամենամեծ հանցագործն է»:

Քաղաքական գործիչն իրատեսական լուծում է համարում անվստահության գործընթացն ԱԺ-ում:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս