Վրաստանի կառավարության շենքի դիմացի պարիսպը հանվել է

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կառավարության վարչակազմի շենքի դիմաց տեղադրված երկաթե պարիսպը հանելու մասին որոշում է կայացրել իրավապահ մարմինների հետ խորհրդակցելուց հետո: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում Կոբախիձեին հարցրել են նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի օրոք ընդունված որոշումը փոխելու մասին։

«Այս թեմայի հետ կապված մի շարք շահարկումներ եղան. ամեն ինչ ունի իր պլյուսն ու մինուսը… Ի վերջո, կարծում եմ, պարսպի բացակայությունն ավելի շատ պլյուսներ ունի, քան մինուսներ, և սա դարձավ իմ որոշման հիմքը»,- ասել է Կոբախիձեն:

Մարտի 9-ին` ապամոնտաժման հաջորդ օրը, Ղարիբաշվիլին ասել է, որ պարսպի տեղադրման նպատակը եղել է «անվտանգությունը»:

Ի դեպ, Կոբախիձեն Ղարիբաշվիլիի օրոք ընդունված մի քանի որոշում ևս փոխել է, այդ թվում՝ Հանրապետական ​​հիվանդանոցի ապամոնտաժման հետ կապված որոշումը։

Կառավարությունը վարչական շենքի դիմաց շինարարական աշխատանքը սկսվել էր 2023 թվականի ապրիլի 7-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031