Բաժիններ՝

Կենսաբանը` լուծվող սուրճի վտանգավորության մասին

Կենսաբան Ալեքսանդր Սոզիկինը «Իզվեստիային» պատմել է լուծվող սուրճի վտանգների մասին։

«Լուծվող սուրճը պատրաստվում է երկու հիմնական եղանակով՝ բարձր ջերմաստիճան և ցածր ջերմաստիճան։ Առաջին դեպքում ստացվում է փոշիացված և հատիկավոր սուրճ, երկրորդում՝ սառեցված, չորացրած սուրճ։

Ամեն դեպքում, սուրճի հատիկները վերամշակման հատուկ փուլ են անցնում՝ բովում կամ չորանում են։ Արդյունքում ազատվում են եթերային յուղեր՝ հզոր հակաօքսիդանտներ, որոնք կարող են նվազեցնել օրգանիզմում օքսիդատիվ սթրեսը և պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք ձևավորվում են ոչ պատշաճ նյութափոխանակության ժամանակ. բարելավել նյութափոխանակությունը, կարգավորել զարկերակային ճնշումը, պահպանել մարմինը լավ վիճակում»,- ըստ shantnews-ի՝ ասել է նա։

Սակայն, ըստ մասնագետի, մանրակրկիտ կենսաքիմիական անալիզները բազմաթիվ արտադրողների կողմից լուծվող սուրճի զգալի թերություններ են հայտնաբերել։ Այսպիսով, նման սուրճը հաճախ պատրաստվում է ամենաէժան սորտերի թերի և անորակ հատիկներից։

Եվ թեև լուծվող սուրճի տեսական օգուտները կասկածից վեր են (այն պարունակում է վեց օրգանական թթուներ, B խմբի վիտամիններ, մագնեզիում և կոֆեին), գործնականում օգտակար նյութերը շատ քիչ են։

Տեսանյութեր

Լրահոս