Կոնվերս Բանկ. «Trusted device»՝ Ձեր ֆինանսների հուսալի պաշտպանը
Թվայնացումը կյանքի, հանրության, բիզնեսի զարգացման էվոլյուցիոն փուլերից մեկն է՝ հեղափոխական նորարարությունների շրջանը: Ամենօրյա խնդիրների լուծման ավտոմատացման, ամպային տեխնոլոգիաների օգտագործման, մեծ ծավալի տվյալների վերլուծության և արհեստական բանականության կիրառման շնորհիվ զգալիորեն աճում է ընկերությունների բիզնես գործընթացների արդյունավետությունը:
Ժամանակակից թվային աշխարհում, որտեղ առցանց բանկինգը գնալով դառնում է առօրյա կյանքի անբաժանելի մաս ու ֆինանսական գործարքների իրականացման հիմնական տիրույթ, անվտանգային խնդիրները, հնարավոր ռիսկերի կառավարումն ու կանխարգելումն առանցքային նշանակություն են ստանում:
Տեղեկատվական անվտանգությունը տեղեկատվության պաշտպանությունն է չարտոնված հասանելիությունից և օգտագործումից, նման դեպքերի բացահայտումն ու կանխարգելումը։
Խոսքը, այդ թվում, սոցիալական ցանցերում գաղտնաբառերի և հաշիվների անվտանգության, սմարթֆոնի կամ բանկային քարտի PIN կոդի, ինտերնետից, Wi-Fi-ից և շարժական սարքերից օգտվելիս անձնական տվյալների պաշտպանության մասին է:
Անձնական տվյալների ծավալների աճին և դրանց օգտագործման հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ մեծանում են անվտանգային ռիսկերը: Հիմնական մարտահրավերն է դառնում կիբերհարձակումների և անձնական տեղեկատվության գողության դեմ պայքարը:
Կոնվերս Բանկում անձնական տվյալների պաշտպանությունն իրականացվում է օրենքի տառի համաձայն: Ուսումնասիրվում և կիրառվում է տվյալների պաշտպանության ոլորտում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լավագույն փորձը: Մշտապես ներկայացնում ենք անվտանգության նոր մոդելներ՝ միաժամանակ փորձելով պահպանել պրոդուկտների, ծառայությունների օգտագործման պարզությունը:
«Ճանաչիր քո հաճախորդին»՝ սկսած նրա վարքից և սովորություններից մինչև կենսաչափական նույնականացում: Այս տեսանկյունից կարևոր քայլ էր «trusted device»` վստահելի սարք հասկացության ներդրումը:
Մոբայլ բանկինգի համատեքստում «trusted device»` վստահելի սարքը գաջեթն է (սմարթֆոն կամ պլանշետ), որը մեր համակարգի կողմից ճանաչվում է որպես վստահելի և ապահով` հաճախորդի կողմից իր բանկային հաշիվ մուտք գործելու և Converse Mobile հավելվածով ֆինանսական գործարքներ կատարելու համար: Դա, որպես կանոն, այն գաջեթն է, որով հաճախորդը հիմնականում մուտք է գործում մոբայլ հավելված:
Այս տեխնոլոգիայի շնորհիվ, եթե անգամ զեղծարարները հասանելիություն ստանան հաճախորդների անձնական ու բանկային տվյալներին, չեն կարողանա մուտք գործել Converse Mobile:
Ձեր մոբայլ հավելվածը, պայմանականորեն, նույնականացվում է մեկ հիմնական սարքի՝ սմարթֆոնի հետ: Եթե Ձեր օգտահաշիվ փորձում են մուտք գործել այլ սմարթֆոնից, ապա Ձեր տվյալների անվտանգության ապահովման նպատակով կրկին առաջանում է նույնականացման կարիք:
Սմարթֆոնը փոխելու դեպքում կրկին նույնականացում անցնելու կարիք ունենում են նաև հաճախորդները:
Տեղեկատվական անվտանգության տեսանկյունից անելիք ունի նաև հաճախորդը: Առցանց տիրույթում օգտագործելով բանկային հաշվի եզակի և բարդ գաղտնաբառ, կիրառելով երկգործոն նույնականացում՝ հաճախորդը զգալիորեն նվազեցնում է հնարավոր հաքերային հարձակումներից և չարտոնված մուտքից ռիսկը:
Ժամանակակից աշխարհում, երբ տեղեկատվությունն առանցքային նշանակություն ունի, տեղեկատվական անվտանգությունը դարձել է հրամայական, որի պաշտպանության հարցում ֆինանսական կառույցն ու հաճախորդը պիտի աշխատեն համագործակցված:
Մանրամասն՝ 010-511-211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: